ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ՀՎԿ-ն պատասխանել է ՕՐՕ դաշինքին

ՀՎԿ-ն պատասխանել է ՕՐՕ դաշինքին
19.03.2017 | 11:37

ՀՎԿ-ն հայտարարում է, որ ՕՐՕ դաշինքի, այլ քաղաքական ուժերի և անհատների առաջարկությունները` հետընտրական կոալիցիաների ձևաչափի մասին արդիական կլինի ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո միայն, երբ պարզ կլինի, թե որ ուժերը կհայտնվեն խորհրդարանում:


«Ինչպես և նախկինում, այժմ ևս հայտարարում ենք, որ «Հայկական վերածնունդը» որևիցե ձևաչափով, որևիցե կոալիցիայում կլինի միայն իրական իշխանություն լինելու, որոշումների կայացման վրա իրական ացդեցություն ունենալու պարագայում: Այո, մենք հայտարարում ենք, որ պայքարում ենք իրական իշխանության համար, մեր բազմաթիվ մրցունակ ծրագրերն իրականություն դարձնելու համար, որը Հայաստանում կբերի իրական և լուսավոր փոփոխություններ: Մենք հայտարարում ենք, որ անելու ենք ամեն հնարավորը հենց «Հայկական վերածնունդ» կուսակցության շուրջ կոալիցիա ձևավորելու փաստն իրականություն դարձնելու համար:


Մեր մոտեցումը շատ պարզ է` կամ դառնում ենք որոշում կայացնող քաղաքական ուժերից, կամ դառնում ենք ուժ` առանց որի որոշում չի կայացվում: Ահա հենց սա է ապագա և հնարավոր կոալիցիայի մեր բանաձևը»,- ասված է կուսակցության հայտարարությունում։

Դիտվել է՝ 860

Մեկնաբանություններ